Ցողունային բջիջների ընդամենը մեկ ներարկումն ընդունակ է գոտկային ցավից ձերբազատել երեք տարով: Բուժման տվյալ մեթոդն արմատապես կփոխի միջողային սկավառակներն ախտահարող օստեոխոնդրոզով տառապող հիվանդների կյանքը: Բացի այդ..., այն հնարավորություն կտա լուծել օպիոիդային ցավազրկողներից կախվածության խնդիրը, գրում է "MedikForum"-ը:
Մելբուրնի Համալսարանի գիտնականների հետազոտություններում ընդգրկվել են օստեոխոնդրոզով տառապող կամավորներ: Մասնագետները բացահայտել են, որ ցողունային բջիջների ներարկումները թեթևացրել են մեջքի ցավերը մասնակիցների մոտ 50 տոկոսի մոտ: Իսկ որոշ կամավորների մոտ ներարկումները ցավն անցկացրել են երեք տարով: Գիտնականների պնդմամբ, ներարկումները նպաստում են վնասված միջողային սկավառակների վերականգնմանը:
Իմիջիայլոց, մեկ այլ հետազոտություն էլ՝ անցկացված Հարավային Ավստրալիայի Համալսարանում, ցույց է տվել, որ գոտկային ցավերը կարող են ունենալ հոգեբանական բնույթ: Հետազոտողները պարզել են, որ մարդիկ հաճախ գերագնահատում են ցավի մակարդակը և գոտկատեղի լարվածությունը:
Սկզբաղբյուր. meddaily.ru